Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

ff

 

ՀՀ ՆԳՆ ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին քարաթափման հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով  իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ 

Մասնավորապես՝ 

Ապրիլի 26-ին, ժամը 09:30-ից 11։45-ը ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Ճամբարակ-Այգուտ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին իրականացրել է մոտ 200 մետր երկարության և 15 մետր բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 5 խմ զանգված) աշխատանք։

ժամը 11:10-ից 13:50-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 29-32-րդ կմ-ին իրականացրել է մոտ 300 մ երկարության և 30 մ բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 4 խմ զանգված) աշխատանք:

--00—ՍՊ