Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր համատեղ օրակարգը․Միրզոյանը շնորհավորել է Նիդեռլանդների ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

42037951_0_60_1600_961_1920x0_80_0_0_48ef777c84595591c0cef0c31326b183

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին շնորհավորել է Ազգային տոնի՝ երկրի թագավորի ծննդյան կապակցությամբ, Միրզոյանը այս մասին գրել է թվիթերի իր միկրոբլոգում։

«Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին, Նիդեռլանդների Թագավորություն Թագավորի օրվա կապակցությամբ։ Հետևելով մեր նախորդ քննարկումներին՝ ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը համատեղ՝ Հայաստան-Նիդեռլանդներ և Հայաստան-Եվորպական միություն նախաձեռնություններով»,-նշված է նախարարի գրառման մեջ։

--00—ՅՄ