Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

l-jYOQLFZDS6

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրում է․  «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում  - 3-րդ պատվիրան

Այս շարժումն ուղղորդված է Աստծո կողմից - ընդդիմադիր երթի ելած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս, եթե որդիաբար արձանագրեմ, որ Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»:

--00—ՅՄ