Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ լիակատար կարգավորման և սահմանի բացման. Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

l-33x0wh-1854x1080z-0.4241

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ լիակատար կարգավորման և սահմանի բացման։ Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք այսօրվա դրությամբ խոչընդոտներ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների համար, այսօր պատրաստ ենք սահմանի բացմանը», -ասել է նա:

--00—ՅՄ