Պեսկովը խոսել է Պուտինի երդմնակալությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

պե

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելուց արևմտյան որոշ երկրների ներկայացուցիչների հրաժարվելը Մոսկվայի կողմից պատասխան քայլերի պատճառ չի լինի, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, ես չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է, երդմնակալությունը, առաջին հերթին, պետության ղեկավարի համար գործողություն է, որը տեղի է ունենում Սահմանադրությանը համապատասխան, իհարկե, առաջին հերթին սա Ռուսաստանի քաղաքացիների համար է, այն մարդկանց համար, ովքեր քվեարկել են իրենց նախագահի օգտին»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նրա կարծիքով՝ «մնացած ամեն ինչ երկրորդական է կամ երրորդական»։

--00—ԼՀ