Մոսկվան տեսնում է Երևանի և Բաքվի քաղաքական կամքը՝ կնքել խաղաղության պայմանագիր. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

պե

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սանկտ Պետերբուրգում բանակցություններ չեն վարել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Խոսնակը դիտարկմամբ նման ֆորմատներում հանդիպումները լավ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համար։

«Նման իրադարձությունները, այդ թվում՝ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, միշտ լավ հնարավորություն են տալիս նրանց ոտքի վրա կարճատև շփումների համար: Ահա թե ինչ եղավ այս անգամ: Բոլորը հնարավորություն ունեցան ոտքի վրա շփվել միմյանց հետ որոշ խնդիրների շուրջ»,- ասել է Պեսկովը:

Նախագահի խոսնակը ընդգծել է, որ Մոսկվան տեսնում է Բաքվի և Երևանի քաղաքական կամքը՝ կնքելու խաղաղության  համաձայնագիր և աջակցում է դրան։

--00--ԼՀ