Ռուսաստանը բազմիցս օգնել է Հայաստանին. Պուտինը ջանքեր է գործադրել, որ դադարեցնի արյունահեղությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ռդ

Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ Երևանի կասկածներին պատմական պատասխան կա. Ռուսաստանը բազմիցս օգնության է հասել, պաշտպանել է և ջանքեր է գործադրել արյունահեղությունը դադարեցնելու համար, «ՌԻԱ»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Եթե Հայաստանում որևէ մեկը հարցեր ունի մեր մտքերի անկեղծության վերաբերյալ, կարծում եմ, որ դրա պատմական պատասխանը կա, դա մեր տղաների թիվն է, ովքեր պաշտպանել են Հայաստանը, և Ռուսաստանի ղեկավարության և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը, որը նա ներդրել է, որպեսզի բազմիցս դադարեցնի արյունահեղությունը այս տարածաշրջանում», - ասել է Զախարովան:

--00—ԼՀ