ՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի դեմ է Տավուշում սահմանազատման գործընթացին, նույն պայմանագրային զինծառայողները՝ լինելով այս մարզից, գյուղերից, տեսնելով այս ամեն ինչը, թե ինչպես են բռնի ուժ կիրառում բնակիչների նկատմամբ, եկել էին տեսնեն, թե ովքեր են բռնի ուժ կիրառում սեփական ժողովրդի նկատմամբ, նրանք ընդամենը եկել էին իրենց աջակցությունը հայտնելու։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։

«Ես ինքս՝ որպես նախկին զինվորական հորդորեցի, որ գնան սահման, դա իրենց ծառայությունն է։ Այսօր Քննչական կոմիտեն նյութ է հրապարակում զինվորականների զղջման մասին, բոլորս էլ հասկանում ենք, որ մարդկանց վրա ճնշում են գործադրել, նրանք ճնշման տակ են դա արել»,-ասել է նա՝ նշելով, որ զինծառայողները Կիրանց եկել են հետ գնալու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ