Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Ambassador-Marko-Djuric-Washington-DiplomatCover

Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Մարկո Ջուրիչն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ իրեն ուղղված շնորհավորանքին։ Այս մասին սերբ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Բարձր եմ գնահատում իմ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի ջերմ շնորհավորանքները։ Այս տարի, երբ մենք նշում ենք Սերբիա-Հայաստան դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակը, ես լավատես եմ մեր հետագա համագործակցության հեռանկարների առումով», - գրել է նախարարը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել էր Մարկո Ջուրիչին Սերբիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

--00—ՅՄ