ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032 թվականի նոյեմբերը (շինարարության կանխատեսվող ավարտ՝ 2030թ․ նոյեմբեր, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտ՝ 2032 թվականի նոյեմբեր)։
--00—ՅՄ