Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

գգ

 

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոսել է «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից» և հայտարարություն արել․



«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ տարածաշրջանը պետք է հասնի կայունության»,- նշել է նա։

Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացն իրեն ուրախացնում է, և որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք ԱԳՆ ղեկավարների հանդիպումից։

Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին բոլոր ոլորտներում:



--00—ՍՊ