Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

1136603

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հերթական մասշտաբային հարվածն է հասցրել Ուկրաինայի էներգետիկայի ոլորտի ենթակառուցվածքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ գրոհի թիրախներն են եղել Պոլտավայի, Կիրովոգրադի, Զապորոժիեի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի և Վիննիցայի մարզերի օբյեկտները։ Հարվածներ են հասցվել նաև Կիևի մարզին։

Զապորոժիեի ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքին հացված հարվածների հետևանքով վնասվել է հրշեջ բաժանմունքը, կարևոր և քաղաքացիական ենթակառուցվածքի մի քանի օբյեկտներ և քաղաքային տրանսպորտը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ