Բելառուսի իշխանությունների պահանջով Հայաստանում ձերբակալված Նովիկովը փախստականի կարգավիճակ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

ֆֆ





Բելառուսի իշխանությունների պահանջով Հայաստանում ձերբակալված Նովիկովը փախստականի կարգավիճակ է ստացել։



Հայաստանում Յարոսլավ Նովիկովը 40 օրով կալանքի տակ է եղել՝ Մինսկից համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո Բելառուսի իշխանություններին հետագայում փոխանցվելու համար: Մեկուսարանում գտնվելու ընթացքում բելառուսցին փախստականի և քաղաքական ապաստանի կարգավիճակ ստանալու դիմում է ներկայացրել Հայաստանի միգրացիոն ծառայություն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Բելառուսի քաղաքացի, Յարոսլավ Նովիկովը, չկարողանալով Վրաստանում բուլղարական վիզա ստանալ, ուստի 2024 թվականի փետրվարի սկզբին ստիպված եկավ Հայաստան։ Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ զինծառայությունից խուսափելու համար»։ 

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում Բելառուսի իշխանությունների պահանջով ձերբակալվել էր 4 տղամարդ, որոնք մեղադրվում են զորակոչից խուսափելու մեջ։

--00—ՍՊ