Վեհափառը առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

մա

Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով, News.am-ի հարցմանն ի պատասխան նշել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նախօրեին ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ էր հնչեցրել Տավուշյան շարժման,   Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ, նաև գնահատականներ՝ Եկեղեցու գործունեության մասին:

«Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով։ Այսքանը։

Իսկ Եկեղեցու և եկեղեցականների վերաբերյալ ժրաջանորեն հանրայնացվող մնացյալ ենթադրություններին, մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին հարկ էլ չենք նկատում արձագանքել»,- պատասխանել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

--00—ԼՀ