Ադրբեջանը չի անցել «Եվրատեսիլ-2024»-ի հաջորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

1125625

Մայիսի 7-ի կիսաեզրափակիչը հաղթահարել են 10 երկրներ՝ Կիպրոսը, Խորվաթիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Սերբիան, Սլովենիան, Ուկրաինան։

Կիսաեզրափակիչը չեն անցել Ադրբեջանը, Լեհաստանը, Ավստրալիան, Իսլանդիան, Մոլդովան։

Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը ելույթ կունենա մայիսի 9-ի կիսաեզրափակիչում։

Եզրափակիչը կկայանա մայիսի 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։

--00—ՅՄ