Ըստ հարցումների՝ «Եվրատեսիլ-2024»-ում հաղթելու է Խորվաթիան. Հայաստանը տասնյակի մեջ չի մտնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

1132567

«Եվրատեսիլ-2024» երգի հեղինակավոր մրցույթի մասնակից երկրների բոլոր 37 երգերը հրապարակվել են, որի շրջանակում eurovisionworld.am կայքում քվեարկություն է ընթանում: Քվեարկության արդյունքներով Խորվաթիան գլխավորում է ցուցակը, երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար Նիդերլանդներն ու Հունաստանն են: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանը տասնյակի մեջ չի մտնում: 

Ըստ կայքի քվեարկության արդյունքների՝ 4-րդ տեղում Շվեդիան է, 5-ում՝ Իտալիան, 6-ում՝ Սերբիան, 7-ում՝ Ֆրանսիան, 8-ում՝ Ուկրաինան, 9-ում՝ Վրաստանը և 10-ում՝ Իսրայելը: 

Կայքն արդեն շուրջ տասը տարի հարցումներ է իրականացնում մրցույթի երկրպագուների և հետաքրքրվողների շրջանակում: Նախորդ տարիների հարցումները փաստում են, որ կայքի քվեարկությունների սանդղակը համընկնում է մրցույթի հիմնական արդյունքներին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ