Ուղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

48137397_0_0_1600_900_1920x0_80_0_0_d8d96ac0cb855c210945f29a85c17b4d

Վերջին օրերի ընթացքում համակարգված, մի շարք ստուգված տեղեկությունների համաձայն՝ նաև ուղղորդված որոշ շրջանակներ, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներ, թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն և սխալ տեղեկություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ։-ն

Հատկանշական է, որ լրատվամիջոցները, անանուն աղբյուրներին հղում կատարելով, առանց ՊՆ համապատասխան ստորաբաժանման հետ ճշգրտումներ կատարելու, հրապարակում են անհայտ ծագմամբ տեղեկատվություն: 

Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն  ու հայտարարությունները։

--00—ՅՄ