Իրանի հարևան երկրների հետ քաղաքականության մեջ Թուրքիան ունի հատուկ տեղ․ Աբդոլահիան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

photo_2024-05-08_17-42-33

Մայիսի 8-ին Թուրքիա-Իրան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Քայհան Թյուրքմենօղլուի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան։

Նշվում է, որ Թյուրքմենօզլուն հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Էմիր Աբդոլահիանի հետ։ Հանդիպման ընթացքում Աբդոլահիանը նշել է, որ Իրանի հարևան երկրների հետ քաղաքականության մեջ Թուրքիան հատուկ տեղ ունի։

Իրանցի արտգործնախարարը նաև հավելել է, որ երկու կողմերն էլ, որպես ուժղ երկրներ, կարող են առանցքային դեր խաղալ Արևմտյան Ասիայում հարատև կայունության ստեղծելու գործում։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ