Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

maxresdefault

Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է: Այս մասին «Կենտրոնի» հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մենք շատ հերոսներ ենք տվել, ազգը պայքարել է, կռվել է և կարողացել է հասնել խաղաղության և անկախության: Մենք իրավունք չունենք մոռանալու մեր հերոսներին, մենք պարտավոր ենք հիշել նրանց»,- ասել է նա:

«Սա սրբազան շարժում է, սա հավատքի շարժում է, որ ամեն մարդ քայլում է իր հավատքով, իր գաղափարով, իր հոգով: Ոչ ոք բարոյական իրավունք չունի կպնելու եկեղեցուն, եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, մինչև այսօր մենք մարդ ենք»,-ասել է Ծառուկյանը՝ խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին:

--00—ՅՄ