Հռոմի մրցաշար․ Ավանեսյանը դուրս եկավ երկրորդ շրջան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

ֆֆ

Այսօր՝ մայիսի 8-ին, կայացել է Հռոմի (Իտալիա) WTA-1000 մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Էլինա Ավանեսյանի և իսպանուհի Քրիստինա Բուկշայի միջև։

Ավանեսյանը հաղթել է 6:7 (3:7), 6:0, 7:5 հաշվով։ Հանդիպումը տևել է 2 ժամ 34 րոպե։ Նշենք, որ մրցակիցները նախկինում երբեք չեն հանդիպել կորտում։

Ավանեսյանը երկրորդ շրջանում կհանդիպի Չեխիայի ներկայացուցիչ Բարբորա Կրեյչիկովայի հետ:

Մրցաշարի գործող չեմպիոնը ղազախստանցի թենիսիստուհի Ելենա Ռիբակինան է։



Աղբյուրը՝ Armsport

--00—ՍՊ