Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

ff

Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները այսօր հանդիպեցին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ:

Ընդդիմադիր պատգամավորները դեսպանի հետ զրույցում հայտնել են իրենց մտահոգությունները Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ազատությունների կտրուկ նահանջի մասին, շեշտադրել են ոստիկանական բռնությունների աճը, խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու դեպքերը: Ընդգծել են դատական համակարգը ամբողջությամբ գործադիրի վերահսկողության տակ վերցնելու անթուլատրելիությունը:

Դեսպանի ուշադրութունն են հրավիրել նաև տարբեր գործերով խափանման միջոց ընտրված կալանքների անթուլատրելի վիճակագրութան վրա, ինչի արդյունքում հորինված մեղադրանքներով բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ և խաղաղ հավաքների մասնակիցներ, քաղաքական բանտարկյալներ այժմ գտնվում են բանտերում:

Պատգամավորները ԱՄՆ դեսպանին ներկայացրել են նաև սահմանազատման և սահմանագծման, իսկ իրականում միակողմանի զիջումների և կապիտուլացիայի գործընթացի անթուլատրելիությունը, բարձրաձայնել են Արցախի հանրապետությունից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունն ու Հայաստանում ունեցած սոցիալական խնդիրների, ինչպես նաև արցախահայույթան հավաքական վերադարձի իրավունքին առնչվող հարցերը:

--00—ՍՊ