Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

ֆֆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արագածոտնի և Շիրակի մարզերում է։ Հայտնում են նախարարությունից։ 

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Աշտարակի և Թալինի բժշկական կենտրոնների շինհրապարակներում, հետևել վերակառուցման աշխատանքներին։

Նախարարը բժշկական ենթակառուցվածքների, շենքային պայմանների արդիականացման ու վերազինման ուղղությամբ տվել է հանձնարարականներ:

--00—ՍՊ