ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

photo_2024-04-26_17-58-51

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ հանդիպել ենք ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների,  սահմանների դելիմիտացիա/դեմարկացիային վերաբերվող հարցեր, ինչպես նաև` Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության հետ կապված խնդիրները:

Այս համատեքստում, դեսպանի հետ զրույցում, մատնանշեցինք Հայաստանի քաղբանտարկյալների առկայության, ոստիկանական բռնությունների աճի, Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը:

Խոսքումս նաև նշեցի, որ սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացն իրականում խաղաղության երաշխիք չի ապահովում, ավելին` դա հետագա սրացումների առիթ է դառնալու:

Դեսպանն այս համատեքստում անդրադարձավ ԵՄ մոտեցումներին և Հարավային Կովկասում ձևավորված իրադրության վերաբերյալ կառույցի պաշտոնական մոտեցումներին և անելիքներին»:

--00—ՅՄ