ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը որոշ ժամանակով հեռացել է Մոսկվայից և չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Screenshot_9

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը: Տեղեկությունը Ռուսաստանի Առաջին ալիքի հեռուստաեթերում հայտնել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է Ազատությունը։

«Այո՛, որքան գիտենք, դեսպան Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարն իսկապես Մոսկվայում չէ:

«Դա մեզ հայտնել են, երբ մենք աշխատել ենք նախագահի երդմնկալությանն օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին հրավիրելու հարցի վրա: Մենք Ռուսաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար ունենք, որքան հասկանում եմ, այդ թվում ԱՄՆ պետական դեպարտամենտի երեկվա ուղերձից, նրա ներկայությունը նախատեսված չէ այսօրվա արարողությանը»,- նշել է Ռյաբկովը։

--00—ՅՄ