Մենք հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Շոլց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

շո

Մենք քննարկելու շատ թեմաներ ունենք։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Օլաֆ Շոլցը նշել է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը. «Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են ես ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն»։

Կանցլերն ասել է, որ ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի լուրը։ Դրական գնահատելով դա՝ Օլաֆ Շոլցն ասել է, որ իր կարծում այս տարի խաղաղության պայմանագիր կստորագրվի։ 

--00—ԼՀ