Փաշինյանը, Միշելը, Մակրոնն ու Շոլցը Գրանադայում առանց Ալիևի հանդիպում կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

rt

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսպանական Գրանադայում, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը, առանց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրամիության դիվանագետը։ Հիշեցնենք, որ ըստ նախկինում ձեռք բերված պայմանավորվածության, այդ հանդիպմանը նաև պետք է մասնակցեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն նախօրեին Բաքուն հրաժարվեց մասնակցելուց՝ պատճառաբանելով, թե «Ֆրանսիան ունի կողմնակալ դիրքորոշում»։

Գրանադա նաև չմեկնեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

--00—ԱՊ