Ժա’մն է, ընդվզե’ք բոլոր օրինական միջոցներով, բավակա’ն է խխունջացած ապրել. Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Հիմա ժամն է, որպեսզի բոլոր վայրերում գտնվող մեր հայրենակիցները ընդվզեն, արտահայտեք ձեր կողմ լինելը, բավական է, խխունջացած մի ապրեք, մտածեք ձեր խղճի, ինքնասիրության և ինքնության մասին։ Մտածեք, որ այստեղ երեխաները արցունքախառը կանգնած են, սա Կիրանցի խնդիրը չէ, իրենք կարող են հանգիստ գնալ ուրիշ տեղ ապրել, սա Հայաստանի և հայոց պետականության վճռորոշ ժամն է։ Այս մասին Կիրանցում 24News-ի հետ զրուցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Այո, հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը, դժբախտաբար իր սեփական կառավարությունից և պետությունից։ Երեկ կիրանցիներին միացած զինվորականները այս հող ու ջրի մարդիկ են, իրենց համազգեստով են արտահայտել իրենց կարծիքը, այսօր հայտարարում են, որ զղջում են, ես դա չեմ համարում զղջում, այլ համարում եմ անդրադարձ»,-ասել է Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ