Ժողովրդիս ծեծել, ջարդել եք, հիմա ո՞ր օրենքով չեք թողնում գնամ գյուղ. Բագրատ Սրբազանը` ոստիկանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել գյուղ։

«Դուք ինքնաբերաբար, սեփական ջանքերով մտնում եք հանցանքի տակ, ոչ մի օրինական իրավունք չունենք թույլ չտալ ինձ մտնել գյուղ, խոչընդոտում եք իմ իրավունքը տեսակցել իմ ժողովրդին, որին ծեծել ու ջարդել եք։ Մի մասնակցեք այս միջոցառումներին, դուք հանցանքի մասնակից եք, զարմանալի է, որ ՀՀ ոստիկանը գործում է ընդդեմ իր սեփական ժողովրդի»,-դիմելով ոստիկանին ասել է Բագրատ Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ