Ինչպես թշնամիներն էին Լաչինը շրջափակել, այնպես էլ ոստիկանները՝ Կիրանցը․ Մետաքսե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Ոստիկանական զինված ուժերը Կիրանցը շրջափակել են, խաղաղ բնակիչները շրջափակման մեջ են հայտնվել, դա հիշեցնում է Լաչինի շրջափակումը։ Ինչպես թշնամիներն էին Լաչինը շրջափակել, այնպես էլ ոստիկանները՝ Կիրանցը, ժողովրդավարության բաստիոն հռչակածները բռնությամբ ուզում են իրենց ուզածը անել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի նախագահ Մետաքսե Հակոբյանը։

Հակոբյանի համոզմամբ, կիրանցեցիները չպետք է այս հարցը լուծեն, պայքարը ինքնիշխանության համար է, լուծման բանալին Երևանում է։ «Պատմության ընթացքում Եկեղեցին միշտ համախմբել է ժողովրդին, ծանրագույն իրավիճակից փրկել, հիմա Եկեղեցին զանգ է հնչեցնում վտանգի մասին․ եթե դեմ ես խոսում, մասնակից ես դառնում կործանմանը»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ