Մեղրիի ճանապարհը բացելու դեպքում Վրաստանը և Իրանը դառնում են մեզ թշնամի, հայտնվում ենք բլոկադայի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

28050543_0_0_1600_901_1920x0_80_0_0_67da9c6b40f4c7d21cbf7b5e467e698f

Մենք ցանկություն չունենք տարածաշրջանը տանել խոշոր պատերազմի, իսկ այն, ինչ անում են գիտակցաբար, թե անգիտակցաբար, թե Ռուսաստանը, թե մերոնք, տարածաշրջանը տանում են պատերազմի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Սամվել Բաբայանը:

«Երբ Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարարը խոսում են Միջին Ասիայի եւ Կովկասի երկրների ընդհանուր միություն ստեղծելու մասին, Ռուսաստանի տակից հանում են 85 միլիոնանոց շուկա, ՆԱՏՕ-ի սահմանները գալիս, հասնում է մինչեւ Ուզբեկստան, ու պարզ է՝ իրենք ուր են տանում: Հայաստանն այդտեղ ի՞նչ է լինելու: Հայաստանը պետք է կողմնորոշվի, Ռուսաստանը ճիշտ է ասում: Ասում են՝ երկու տարբերակ կա, բայց ես համարում եմ, որ երրորդ տարբերակն է ճիշտ, երկուսի հետ էլ պետք է իր շահերից բխող գործի: Ոմանք կարծում եմ, որ պետք է գնանք մտնենք էդ միության մեջ, Մեղրիով լոգիստիկ ճանապարհ կառուցենք եւ մասնակցենք այդ ամբողջ տնտեսական շարժին, փորձենք ինտեգրվել այդ կառույցին, որ մեր շահերից է բխում: Մեզ ընդդիմանում է Իրանը, որ ասում է՝ դա իմ շահերից չի բխում, դա ինձ համար կարմիր գիծ է: Ես էլ ասում եմ՝1989 թվականին դու մեր կարմիր գիծը խախտել ես, հիմա էլ մենք ենք խախտում: Դուրն չի գալիս չէ՞: Դե եթե դուր չի գալիս, Իրանը պետք է բացի իր սահմանները Հայաստանի ապրանքների համար, ոեր առեւտուր անենք: Հայաստանը այն, ինչը պետք է Մեղրիի ճանապարհով վաստակեր, կորցնում է, դու պետք է դա փոխհատուցես, շուկադ պետք է բացես»,-ասաց նա:

Սամվել Բաբայանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը մեզ արգելեց անգամ փրկիչ մեքենաներ բերել Հայաստան. «Այդ ճանապարհը բացելով մենք զրոյացնում ենք նաեւ Վրաստանի դիրքը: Վրաստանի բյուջեի 40-45 տոկոսը  գոյանում է նավթի, գազի եւ այլ ապրանքների տրանզիտից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ