Թուրքիան միանում է Հարավային Աֆրիկայի՝ Իսրայելի դեմ հարուցված գործին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

թու

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսլով, որի ընթացքում Ֆիդանի հնչեցրած հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։ Այս մաին հայտնում է ermenihaber.am-ը։

«Առաջին անգամ այստեղից ուզում եմ հայտարարել. մենք որոշել ենք ներգրավվել Հարավային Աֆրիկայի կողմից Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հարուցված գործին»,- նշել է Ֆիդանը։

Միջանկյալ նշենք, որ Հարավային Աֆրիկան հայց էր ներկայացրել Արդարդատության միջազգային դատարան, ըստ որի՝ Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ և պահանջում անհապաղ դադարեցնել ռազմական արշավը։

Թուրքիայի արտգործնախարարի  խոսքերը լայնորեն տարածվել են համաշխարհային մամուլում։ Մասնավորապես բրիտանական «Middle East Eye» կայքը գրել է. «Թուրքիան այս քայլով նպատակ ունի ամրապնդել Հարավային Աֆրիկայի գործը»։

Կատարական «Al Jazeera»-ում Ֆիդանի հայտարարությունը  հրապարակվել է հետևյալ վերնագրով՝ «Արդարադատության միջազգային դատարանը կարող է թույլ տալ պետություններին միջամտել գործերին և արտահայտել իրենց կարծիքը»։ Ըստ ամերիկյան «Bloomberg»-ի՝ «Թուրքիան ցանկանում է միանալ Հարավային Աֆրիկայի կողմից Իսրայելի դեմ  հարուցված ՄԱԿ-ի գործին»։

Իրանական Press TV-ին նշել է, որ Թուրքիան Պաղեստինի ժողովրդին ամեն պարագայում աջակցելու խոսք է տվել և միացել է Հարավային Աֆրիկայի Արդարադատության միջազգային դատարանում «Իսրայելի դեմ հարուցված ցեղասպանության գործին»։

Իսկ հնդկական «Firstpost»-ը Ֆիդանի հայտարարության վերաբրյալ գրել է․ «Թուրքիան կմիանա ՄԱԿ-ի դատարանում Հարավային Աֆրիկայի կողմից Իսրայելի դեմ հարուցված ցեղասպանության գործին»:

 --00—ԼՀ