Անչելոտի. Ռոնալդուն մտել է Ռեալի պատմության մեջ, Վինիսիուսը հիմա է դա անում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

դդ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին զուգահեռ է անցկացրել Կրիշտիանու Ռոնալդուի և Վինիսիուսի միջև։

«Կրիշտիանուն մտել է «Ռեալի» պատմության մեջ, իսկ Վինիսիուսն այն գրում է հիմա։ Երկու մեծ տաղանդներ, բայց տարբեր խաղացողներ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sportmediaset-ը։

Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը մասնակցել է 34 հանդիպման, դարձել 21 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

39-ամյա Ռոնալդուն «Ռեալի» կազմում անցկացրել է 438 խաղ, խփել 450 գոլ և կատարել 131 գոլային փոխանցում։

Աղբյուրը՝ Armsport