Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

յյ.j

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում (Արծիվի թևեր կոչվող հատված) տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Լուսանկարահանող տեխնիկական միջոցները գործարկվելու են մայիսի 6-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

--00—ԼՀ