Դատախազությունը Աշոտյանի մեղադրանքում «վնասն ամբողջությամբ վերականգնելու» մասով թույլ է տվել վրիպակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

աշշ.

Օրեր առաջ Արմեն Աշոտյանի պաշտպանների թիմը հանդես էր եկել հրապարակմամբ և հայտնել, որ Գլխավոր դատախազը հրապարակային անդրադառնալով Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործին թույլ է տվել զրպարտություն:

«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ բոլոր նշված հարթակներում հրապարակել վերոհիշյալ զրպարտության հերքում»,-ընդգծել էին պաշտպանները հրապարակման մեջ:

Ի պատասխան 24news-ի հարցման՝ Գլխավոր դատախազությունից պարզաբանեցին, որ միայն «վնասն ամբողջությամբ վերականգնելու» մասով տեքստում տեղի է ունեցել  խմբագրական վրիպակ, որը ներկայում շտկված է:

--00—ԼՀ