Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

1

Ապրիլի 27-ին և 28-ին Ամիօ բանկը կարիերայի քաղաքում մասնակցեց լավագույն գործատուների փառատոնին, որը մեկ հարթակում համախմբում է հարյուրավոր ընկերությունների և հազարավոր մարդկանց։

1

Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին, մասնակցեցին ֆինանսական գրագիտության թեմաներով խաղ-քուիզին և շահեցին հետաքրքիր նվերներ:

Ի դեպ, CCF-ի ընթացքում մեր տաղվարի բոլոր այցելուները ծանոթացան Amio Era կրթական բարեգործական ծրագրին, որը մեկնարկելու ենք շատ շուտով:

3

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

--00—ԱՊ