Հենց հիմա թուրքը պլանավորում է մեր չլինելու ծրագիրը, ես հաշտ չեմ․ ակցիա՝ Կառավարության դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

դ

«Ես կուզեի հաշտ լինել, իմ երեխաների, իմ ընտանիքի հետ լինեմ։ Բայց հենց հիմա թուրքը պլանավորում է մեր չլինելու ծրագիրը, և ես չեմ կարող դրա հետ հաշտ լինել»։ Այդ մասին ասել է Կառավարության դիմաց ակցիա անող, 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը, փոխանցում է Արցախի շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը․

«Լուսանկարում Իշխանը բացատրում է ոստիկանին, թե ինչ ենք մենք կորցնում՝ հանձնելով Տավուշի տարածքները։

Իշխանը երեկվանից 72 ժամյա նստացույց է սկսել կառավարության շենքի դիմաց՝ ապօրինի և միակողմանի զիջումների դեմ»,- նշել է Ղահրամանյանը։



--00—ՍՊ