Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

1e3fa050b44151de4fa62eeb45d8d06a_M

Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները, զարգանում են հստակ սխեմայով՝ մարտահրավեր և մարտահրավերին պատասխան: Պատասխանը տալիս է ստեղծագործ փոքրամանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Մենք ծանրագույն մարտահրավերի առջև ենք հայտնվել և մեր գոյությունը կախված է նրանից, թե մարտահրավերին պատասխան կգտնենք, թե՝ ոչ: Ըստ Թոյնբիի պատասխանը ժողովուրդը չի գտնում, ոչ էլ կոնկրետ մարդիկ, այլ ստեղծագործ փոքրամասնության միջավայրը:

Եթե քաղաքակրթությունը, կամ, ավելացնենք, ազգը  չունի, կամ սպառել է իր ստեղծագործող ունակություններն, ապա լքում են պատմության թատերաբեմը: Նման իրավիճակներում մահվան տանող գործընթացն առաջնորդում են այսօրվա Հայաստանն առաջնորդող անձանց նման կերպարները, կազմակերպելով մահվան արարողակարգը:

Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում, դա է նրանց վարած քաղաքականության բովանդակությունը»։

--00—ՅՄ