Բաքվում հակահայկական պատումները դպրոցում վերջին տարիներին զուգորդվում են ռազմականացվածության աճով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

d

 

Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում․ ՀՑԹԻ բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի։

Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները մնում են գիտնականների ուշադրության կենտրոնում: Այս թեմայով մի շարք հետազոտություններ են իրականացվում, միջազգային գիտաժողովներում զեկույցներ ներկայացվում և հոդվածներ հրատակարվում: Այս բնույթի մի միջոցառում «Խտրականություն, ցեղասպանության և էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում» թեմայով գիտաժողով տեղի ունեցավ 2024 թ. մարտի 21-22-ին Մինեսոտայի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնում, որին մասնակցեցին մի շարք հեղինակավոր գիտնականներ:

Գիտաժողովին մասնակցեց նաև ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը, ով հանդես եկավ «Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում» (“Preparing for Genocide: Anti-Armenian Narratives in Azerbaijani Education”) զեկուցումով:

Նա ներկայացրեց խորհրդային և հետխորհրդային ադրբեջանական պատմագրությունում ընթացող քննարկումները, վերլուծեց Ադրբեջանի դպրոցներում կիրառության մեջ գտնվող դասագրքրում հայերի վերաբերյալ հանդիպող պիտակավորումը և թիրախավորումը, ինչպես նաև կրթական հաստատություններում կազմակերպվող հայատյացության միջոցառումները: Նա նշեց, որ վերջին տարիներին հակահայկական պատումները դպրոցում զուգորդվում են ռազմականացվածության շատ մեծ չափերի աճով, որը ներակվում է աշակերտների մեջ երիտասարդ տարիքից և բերում է Ադրբեջանում բռնության մշակույթի արմատավորմանն ու զարգացմանը:

Գիտաժողովի մասնակիցները նաև Մինեապոլիսի Սուրբ Սահակ հայկական եկեղեցում հանդիպում ունեցան ամերիկահայ հայտնի լուսանկարիչ Սքաութ Թուֆենկչյանի հետ, ով պատմեց Արցախում իր աշխատանքի, արցախահայության կյանքի և գաղթի լուսանկարչական վավերացման մասին:

--00—ՍՊ