Երկու նոր ավտոբուսները Երևանում հարվածել են իրար, կա ԲԿ տեղափոխված քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

 

Կենտրոն վարչական շրջանում` Օպերայի հատվածում,  բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված  MAN մակնիշի թիվ 1 երթուղին սպասարկող ավտոբուսն ու չինական ZHONGTONG մակնիշի թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսը:



24News-ը տեղեկացավ, որ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց, նախնական տվյալներով, քաղաքացու ինքնազգացողությունն է վատացել ճնշման տատանման հետևանքով:



24News-ին տեղում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցը փոխանցեց նաև, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին թիվ 18 համարի երթուղային ավտոբուսի վարորդն է:



Մերի Մանուկյան