Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

1641473839_lukashenko

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել օտարերկրյա առաջնորդներին Մեծ հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, Լուկաշենկոն շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, ՌԴ Վլադիմիր Պուտինին և այլոց։

--00—ՅՄ