Լուկաշենկոն շնորհավորել է Թրամփին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

թրամփլուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Այս մասին մայիսի 9-ին հաղորդել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է РиаНовости-ն:

Նա կոչ է արել միջազգային հանրությանը «այսօրվա բարդ իրավիճակում» միավորել ջանքերը խաղաղության և կայունության պահպանման համար:

«Բելառուսը, ինչպես և Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները, հերոսաբար պայքար է մղել թշնամու դեմ՝ մարդկության խաղաղ ապագայի համար։ Մեր երկիրը բարձր է գնահատում հակահիտլերյան կոալիցիայի անդամների համերաշխությունը, այդ թվում՝ «լենդ-լիզի» և պատերազմի հետևանքով ավերված տնտեսության վերականգնման շրջանակներում ԱՄՆ-ի աջակցությունը: Համոզված եմ, որ այս բարդ պայմաններում միջազգային հանրությունը պետք է միավորի իր ջանքերը՝ խաղաղության և կայունության պահպանման համար», - ասված է Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում: