ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Հայաստանի Մ-16 հավաքականը Մոլդովայում անցկացվող ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարում երկրորդ հանդիպումն անցկացրեց Բուլղարիայի Մ-16 ընտրանու դեմ և զիջեց մրցակցին 0-3 հաշվով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մրցաշարի առաջին խաղում մեր ընտրանին 2-0 հաշվով առավելության էր հասել Հյուսիսային Մակեդոնիայի Մ-16 հավաքականի նկատմամբ:
ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարի այսօր կայացած մյուս խաղում Մոլդովան 2-0 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:
Խաղային 2 օրերի արդյունքում Բուլղարիան վաստակել է 6 միավոր, 3-ական միավոր ունեն Հայաստանն ու Մոլդովան, իսկ Հյուսիսային Մակեդոնիան միավոր չունի: