Թուրքիայի ԱԳՆ-ն անհիմն թեզեր է առաջ քաշել՝ Չիլիի՝ Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

ff

Չիլիի Պատգամավորների պալատը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն Ապրիլի 24-ը կդառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր:

Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջ քաշելով անհիմն թեզեր․

«Այս բանաձևը հակասում է նաև ՄԱԿ-ի 1948թ.Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիային, որը նախատեսում է, որ Ցեղասպանության հանցագործությունը կարող է քննվել բացառապես իրավասու դատարանի կողմից», - ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

--00—ՍՊ