Փաշինյանն ինտեգրվում է թուրքական աշխարհին, բայց ներկայացնում դա իբրև ինքնիշխանության համար պայքար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

էրդողանը պատմաբանների հանձնաժողով է ուզում ձևավորել, որ քանդի հայկական պետականության հիմքերը։ Նա մեզ համարում է Օսմանյան կայսրության մասնիկ, նրա խոսքով, աշխարհաքաղաքական դավադրության արդյունքում պոկվել ենք Օսմանյան կայսրությունից ու պետություն ենք ձևավորել, հետո մեզ անջատողական է համարելու և ունենանք արցախցիների ճակատագիրը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Փաշինյանն ուզում է ինտեգրվել թուրքական աշխարհի մեջ, բայց ներկայացնում է, որ դա ինքնիշխանության համար պայքար է։ Փաշինյանն ասում է՝ մեղավոր ենք մենք, որ ցեղասպանվել ենք, ոչ թե Թուրքիան, քանի որ հավատացել ենք սին աշխարհաքաղաքական կենտրոններին ու հրահրել ենք թուրքերին, որ սպանեն մեզ»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ