Հայտնի է օկուպացված Արցախ տեղափոխվողների թիվը, մինչև տարվա վերջ կվերաբնակեցվի 5 քաղաք և 15 գյուղ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

65fbebca0f88565fbebca0f886171100871465fbebca0f88365fbebca0f884

Հայտնի է նրանց թիվը, ովքեր այս տարի կվերաբնակեցվեն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Փախստականների հարցերով պետական ​​կոմիտեին հայտնում է, որ մինչև այս տարվա վերջ նախատեսվում է 20 հազար բնակչի տեղափոխել 5 քաղաք և 15 գյուղ։

Նշվում է, որ ներկայումս հաստատվել են հարյուրից ավելի քաղաքների ու գյուղերի գլխավոր հատակագծերը, բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում շինարարական աշխատանքներ են ընթանում։

--00—ՅՄ