Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը ոստիկանության բաժնում և ոստիկանների կողմից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

photo_2024-04-27_11-44-03

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «ՀՀ փաստաբանների պալատում ապրիլի 25-ին տեղի ունեցած միջազգային քննարկմանն առանձնացրել եմ փաստաբանների իրավունքներին վերաբերող 4 հիմնական խնդիր`

 1. Փաստաբանների մուտքն իրավապահ մարմիններ` ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, հանդիպում է լուրջ խոչընդոտների (ժամանակի, կապի միջոցների ու այլ արհեստական պատճառներով ձգձգումներ):

 2. Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում ու ոստիկանների կողմից, երբ փաստաբաններն այդտեղ էին գտնվում իրենց օրինական փաստաբանական գործունեութան համար: Մինչ օրս որևէ մեկը [քրեական] պատասխանատվության չի ենթարկվել այդ արարքի համար։

 3. Անթույլատրելի է, երբ քրեական վարույթներով գաղտնալսվում են փաստաբանի ու նրա վստահորդի միջև հեռախոսային խոսակցությունները և այդ պատրվակով` այդ փաստաբանի ու նրա մյուս վստահորդների միջև խոսակցությունները:

 4. Փաստաբանության դերի ու փաստաբանների իրավապաշտպան գործառույթների հետ կապված թե´ պետության մեջ, թե´ հասարակությունում պետք է լինեն ճիշտ ընկալումներ: Իրավապահ մարմինները չպետք է օրենքները մեկնաբանեն այնպես, որ այդ մեկնաբանություններն անկանխատեսելի լինեն փաստաբանների համար:

Ի վերջո, փաստաբանները երկրում իրավունքի գերակայություն ապահովելու հարցում հիմնարար առաքելություն ունեն:

ՀՀ փաստաբանների պալատում այս կարևոր միջոցառումը տեղի ունեցավ Փարիզի և Օ Դը Սենի փաստաբանների միությունների մասնակցությամբ»:

--00—ՅՄ