Արթուր Վանեցյանի անունը շահարկվում է ցնդաբանությամբ․ իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

ֆֆ

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

«Անձնական և քաղաքական վարկանիշի անկմանը զուգահեռ Արթուր Վանեցյանի անունը շահարկելը տարատեսակ ցնդաբանություններով` զարմանալի չէ:

Փաստորեն գործող իշխանությունն ի վերջո առերեսվում են իրականությանը, հանրային իրական տրամադրություններին:

Հասարակությունը հոգնել է պրիմիտիվ ստերից, հեքիաթներից և դա այլևս փաստ է: Ուշագրավ է, որ մի քանի օր առաջ Գլխավոր դատախազին էին հարցնում գաղտնալսման իբրև քրեական գործի մասին, որը վեց տարի ամեն դիտանկյունից քննված քրեական գործ է և հիմա նորովի հրամցնելու փորձ է արվում, սակայն ակնհայտ է, որ դա ևս ապարդյուն է:

Շատերն այլևս նման ելույթներին, ասուլիսներին վերաբերվում են հումորով, նման մոտեցում հենց Վանեցյանը ևս բազմիցս առաջարկել էր, բայց ոչ այս անգամ:

Ցավոք ներկայումս ոչ ոք այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով հումորի տրամադրություն չունի: Կարծում եմ, որ իրավական գործընթացներ այսօրվա հրապարակվածի վերաբերյալ հաջորդելու է, հնարավոր է հերթական զրպարտության հայցը և դրա բավարարումին ականատեսը լինենք: Ակնհայտ է նաև, որ իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել, բոլոր այն գործակալներին որոնք ուրացել էին Հայաստանի և Արցախի շահը:

Ինչ վերաբերում է ԶՊՄԿ և Կարեն Վանեցյանի հիշատակմանը, ապա ես, որպես Կարեն Վանեցյանի փաստաբանական խմբի անդամ, շատ հնարավոր եմ համարում, որ Կարեն Վանեցյանը շուտով, անձամբ և հրապարակայնորեն իրեն վերաբերվող իշխանական բոլոր կեղծիքները կբացահայտի»։ 

--00—ՍՊ