Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

1135786

Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Աշտիանին Աստանայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կայացած բանակցություններում։

«Մեր հարաբերությունները միայն խորանում և ընդլայնվում են՝ հասնելով նոր մակարդակի», - Աշտիանիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարին՝ Սիրիայի մայրաքաղաքում հանրապետության հյուպատոսության վրա հարձակման ժամանակ Իրանին աջակցելու համար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ