ՌԴ-ի հետ հարաբերություններն այսքան վատացնել և ՌԴ կամ ՀԱՊԿ-ից օգնության հույս ունենալը անիրատեսական է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Screenshot_2

Թուրքիայից ամեն պահ կարելի է ակնկալել ագրեսիայի տարբեր դրսևորումներ ու պատերազմական գործողություններ և այդ գործում սատարում Ադրբեջանին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, թե «Հայաստանը Կովկասում սադրիչ գործողություններ է իրականացնում»։

«Նմանատիպ տերմիններ Թուրքիան հաճախ կիրառել է տարատեսակ հարձակումներից և ագրեսիաներ իրականացնելու առաջ՝ թե՛ Հայաստանի ու Սիրիայի պարագայում, թե՛ այլ պետությունների դեպքում»,- ասաց նա։

Ըստ թուրքագետի՝ արտաքին ճակատում Թուրքիան ակնհայտ թշնամական պետություն է, և Հայաստանի հետ խաղաղություն ու առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին հայտարարությունները, որևէ կապ չունեն իրականության հետ։

Նա Թուրքիայի ղեկավարի այս պահվածքը դիտարկում է նաև օրերս Ռուսաստանի հետ բանակցությունների ձախողման համատեքստում։ Մելքոնյանի խոսքով՝ իր համար ցանկալի արդյունքին չհասնելով՝ Էրդողանը փորձելու է մեկ այլ հարթությունում խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար։ Այս առումով չի բացառվում Թուրքիայի կողմից Հարավային Կովկասում լարվածություն հրահրելու հավանականությունը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամական տրամադրվածությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Սոչիում կայացած հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները չէին կարողացել համաձայնության գալ «Հացահատիկային գործարքի» շուրջ ընթացող բանակցություններում։ Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն չի վերադառնալու այդ գործարքին, քանի որ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի իրացման խոչընդոտները վերացված չեն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ