Երևանի Պարոնյան փողոցում փլուզվել է ճանապարհի բետոնե հենապատը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

l-0x0wh-786x458z-1

Մայիսի 5-ին՝ ժամը 17:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 21 շենքի դիմաց պատ է փլուզվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է ճանապարհի բետոնե հենապատը (4 քմ)։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը հեռացրել ճանապարհից:

--00—ՅՄ